Կոկո Շանելի հայտնի բնակարանը. որտե՞ղ և ինչպե՞ս է ապրել աշխարհահռչակ դիզայները (Photo)


19:30 , 11 հունվար, 2020

Կոկո Շանելի լեգենդար շքեղ բնակարանը գտնվում է Փարիզի Vendôme հրապարակին կից՝ առաջին թաղամասում: Այս հրապարակը նորաձևությամբ հետաքրքրվողները լավ գիտեն, որովհետև այնտեղ են գտնվում ամենաշքեղ ու էլեգանտ նորաձևության բուտիկներն ու քաղաքային տները: 31 rue Cambon հասցեում 1920-ականներից ապրել ու ստեղծագործել է 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա մեծ ազդեցություն ունեցած Կոկո Շանելը: Հենց այս բնակարանի առաջին հարկում Շանելը բացեց իր առաջին նորաձևության բուտիկը, իսկ երկրորդում՝ կուտուրյե ստուդիոն:

Նորաձևության բազմաթիվ ցուցադրություններ Կոկո Շանելը կազմակերպել է հենց այստեղ։ Ասում են` Գաբրիել Բոնյոր Շանելը սիրում էր այդ ընթացքին հետևել աստիճանների վրա նստած: Այս տանն իսկապես ոչ մի ննջասենյակ չկա: Շանելն անգամ այստեղ չի գիշերել, փոխարենը 37 տարի իր հանգիստն անցկացրել է Ռից հյուրանոցում, որտեղ նույնպես մինչ օրս պահպանվել է դիզայների սենյակը:

Իսկ այս բնակարանը վաղուց արդեն թանգարան է, որտեղ ցուցադրված են Կոկո Շանելի անձնական իրերը, լայնարձակ գրադարանը, նամակներն ու հայտնի աշխատանքները:


Картинки по запросу sofa tables
Картинки по запросу Chanel
Картинки по запросу coco chanel apartment