Որքա՞ն կապրի մարդը, եթե չայցելի բժիշկներին ու ոչ մի դեղամիջոց չօգտագործի. գիտնականները բացահայտել են մարդու կյանքի իրական տևողությունը


15:30 , 11 հունվար, 2020

Վերջերս հետազոտողները նշել են, որ մարդու իրական կյանքի տևողությունն ավելի կարճ է, քան մենք կարող են պատկերացնել։ Մարդը կարողանում է երկար ապրել, ըստ գիտնականների, միայն ու միայն բժշկության և դեղամիջոցների շնորհիվ, որոնք կարողանում են մարդուն բուժել տարատեսակ հիվանդություններից ու նրա կյանքն ավելի երկարացնել։ Սակայն իրականում որքա՞ն է մարդու կյանքի տևողությունը, եթե մարդը հրաժարվի բժշկությունից և ոչ մի դեղամիջոց երբևէ չօգտագործի։ Ահա թե որն է այս հարցի պատասխանը։ 

Ավստրալացի գիտնականները վերջերս հետազոտություն են իրականացրել, որպեսզի հստակ կարողանան պարզել մարդու կյանքի իրական տևողությունը։ Խոսքն այն տարիների մասին չէ, որ մարդ կարողանում է ձեռք բերել բժշկական տարբեր մեթոդներից օգտվելու միջոցով, այլ այն տարիների, որ մարդը կարող է ստանալ միայն ու միայն առանց որևէ բժշկական միջամտության ապրելու միջոցով։ 

Ուսումնասիրելով մարդու գենետիկ փոփոխություններն ու դրանք համեմատության ենթարկելով՝ գիտնականները պարզել են, որ մարդու կյանքի միջին տևողությունն այսօր կազմում է 37 տարի, ինչը նշանակում է, որ մարդը կարող է ապրել առանց որևէ դեղամիջոցի լավագույն դեպքում 37 տարի, որը, սակայն, կարող է ինչ-որ փոփոխությունների ենթարկվել՝ կախված մարդու ապրելավայրից, երկրից, բնությանը մոտ գտնվելուց և այլն։ 

Ավստրալացի գիտնականները նշում են, որ դեղամիջոցների, բժշկության միջոցով մարդը կարողանում իր իրական կյանքի տևողությունը մեծացնել շուրջ երկու անգամով։ Հետաքրքրական է, որ նրանք ուսումնասիրել են նույնիսկ կենդանիների կյանքի տևողությունը և պարզել, որ, օրինակ, արդեն վերացած մամոնտները ապրել են միջինում 60 տարի։ 

Նրանք նշում են, որ այն լեգենդները, թե իբր մարդը ժամանակին ապրել է չափազանց երկար առանց որևէ դեղամիջոցի, սխալ է, որովհետև իրականում մեր օրերում մարդու կյանքի տևողությունն ավելացել է։