ԱՄՆ հետախուզությունը հետաքննում է «ռուսական ազդեցության» հնարավորությունը 2020-ի ընտրությունների վրա


01:45 , 11 հունվար, 2020

ԱՄՆ հետախուզության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները գնահատում են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին վարկաբեկելու Ռուսաստանի հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը:

Նման գործունեություն ծավալվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ 2020-ի ընտրություններին «ռուսական միջամտությունը» կարող է ավելի ուժեղ լինել, քան 2016-ի նախագահական մրցավազքի կամ 2018-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ:

Հետաքննության նպատակներից է պարզել, թե արդյոք Ռուսաստանը փորձում է թուլացնել Բայդենի վարկանիշը՝ առաջ քաշելով փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Ուկրաինայի նկատմամբ նրա վարած քաղաքականության վարկածը, երբ նրա որդին աշխատում էր ուկրաինական խոշորագույն գազային ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում:

ԱՄՆ-ում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ անանուն տեղեկատուն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշում գործադրելու մասին՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսկելու նպատակով: