Նիկոլի արկածները հասան հարևան Վրաստան ու մարդիկ արդեն բացահայտ ղժժում են մեր վարչապետի վրա. Նարեկ Սամսոնյան


23:50 , 10 հունվար, 2020

Միխեիլ Սաակաշվիլին էլ հեգնեց Փաշինյանին

Նիկոլի արկածները հասան հարևան Վրաստան ու մարդիկ արդեն բացահայտ ղժժում են մեր վարչապետի վրա: Մինչև Միշան այսօր Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր հեգնել Փաշինյանի ասած ցնդաբանությունը: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի պրոպաԳԱՆԴիստական infocheck.am-ն էլ շտապել էր վրացի պաշտոնյայի ասածը իրենց իշխանության կրեդոյով` Ստի ու Կեղծիքի շղարշով պատել ու հայտարարել, որ «Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին»: Իհարկե ֆեյքերի ՊՈԱԿ-ից ավելին սպասել պետք չէ, բայց այսօր արդեն Միխեիլ Սաակաշվիլին ձեռք առավ փաշինյանին հայտարարելով, որ Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով առաջ է եղել միայն Տիգրան Մեծի ժամանակ:
Այ սա, սիրելի հայրենակիցներ, Ստի, Կեղծիքի ր Պոպուլիզմի իշխանության գինն ա, որ բոլորս վճարում ենք ու գնալով միջազգային արենայում ավելի մեծ տեմպերով ենք խայտառակ լինելու ու սաղ աշխարհով մեկ դառնալու ենք «Դեբիլիզմի» սիմվոլ: Լավ ենք պրծել ԱԽՔ-ի ասած` ԱՄՆ-ի ու Իրանի մեջ միջնորդ հանդիսանալու առաջարկը մնաց լուսանցքում, թե չէ լրիվ Բաբկենենց հարևան պողոսների երկրի համբավ էինք ձեռք բերելու էսքան շուտ: