Ցուկերբերգը պատմել է, թե ինչ է ակնկալում առաջիկա տասնամյակից


21:07 , 10 հունվար, 2020

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկա տասնամյակի կանխատեսում է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թե ինչպես կփոխվեն աշխարհն ու իմ կյանքը մինչև 2030 թվականը, և կենտրոնանալ դրանց վրա»,- գրել է նա սոցցանցի իր էջում՝ տեղեկացնում է TASS-ը:

Ցուկերբերգը կարծում է, որ տասնամյակի հիմնական հարցերից մեկը կդառնա սերնդափոփությունը: «2030 թականին հուսով եմ, որ միլենիալները ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն մեծ թվով հիմնարկություններում»,- գրել է Ցուկերբերգը: Նա հավելել է, որ Chan Zuckerberg Initiative կազմակերպությունը հաջորդ տասնամյակի ընթացքում կկենտրոնանա երիտասարդ ձեռնարկատերերի, գիտնականների և առաջնորդների վրա:

Նաև, Facebook-ի ղեկավարի կարծիքով, առաջիկա 10 տարում կստեղծվի նոր մասնավոր սոցհարթակ: Բացի այդ, Ցուկերբերգը ենթադրում է, որ առաջիկա տասնամյակում կհայտնվեն նոր տեխնոլոգիական հարթակ՝ սմարթֆոն ընդլայնված հնարավորություններով լրացված իրականության սարքավորանքի հաշվին, խոշոր թվային հանրակցությունների կառավարման նոր ձևեր, ինչպես նաև փոքր գործարարությունը կստանա խոշոր ընկերությունների հնարավորությունները, մասնավորապես, զանազան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: