Plus size հղի մոդելը ամբողջովին մերկացել է (Photo)


21:45 , 10 հունվար, 2020

Հանրաճանաչ ամերիկյան plussize մոդել Էշլի Գրեմը, որը գտնվում է հղիության վերջին ժամկետում, ֆոտոշարքի համար կեցվածք է ընդունել մերկ: Կադրերը հրապարակվել են նրա Instagram-ի էջում:

Կադրերից մեկում Գրեմը ծնկների վրա է, մեջքը կորացրած, գլուխը և ձեռքերը դեպի հետ պարզած: Միևնույն ժամանակ, մոդելի վրա միայն աքսեսուարներ են՝ ականջօղեր և մի քանի կախազարդ: «Պատրաստ եմ հանձնվել», – ասվում է գրառման մակագրությունում:

Օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել: Ֆոտոռեպորտաժի հեղինակը ամերիկացի նկարիչ, ռեժիսոր և նորաձևության լուսանկարիչ Քաս Բերդն է: