Շերոն Սթոունը համեմատել է Թրամփին և Պուտինին


22:15 , 10 հունվար, 2020

Դերասանուհի Շերոն Սթոունը GQ ամսագրի հետ հարցազրույցում համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին:

Սթոունի կարծիքով, Ռուսաստանի նախագահը առաջնորդվում է իր երկրի շահերով, իսկ Միացյալ Նահանգների ղեկավարը «պարծենկոտ» է և չի հարգում իր պաշտոնը: «Ես կարծում եմ, որ Պուտինը յուրովի ուժեղ առաջնորդ է իր երկրի համար, սակայն ես չեմ ուզենա, որպեսզի նա ղեկավարեր իմ երկիրը», – նշել է դերասանուհին:

Սթոունը նաև կասկածանք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կվերընտրվի այս տարի: