Բրիտանիայում լուծում են փնտրում թագավորական ընտանիքից արքայազն Հարրիի դուրս գալու կապակցությամբ


21:00 , 10 հունվար, 2020

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի մի աղբյուր:

Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծմանը մասնակցելու են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, նրա որդու՝ գահաժառանգ արքայազն Չառլզի եւ նրա թոռան արքայազն Ուիլյամի թիմերը:

«Թագուհին, Ուելսի արքայազնը եւ Քեմբրիջի դուքսը հրահանգներ են տվել իրենց թիմերին՝ առանց հետաձգելու կառավարության եւ Սասեքսի դուքսերի հետ միասին աշխատանք սկսել ընդունելի լուծումներ գտնելու համար»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: «Դա պետք Է տեւի ոչ թե շաբաթներ, այլ օրեր»,- հավելել է նա:

Ավելի վաղ The Times թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ

Հունվարի 8-ին արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգության հերթում, եւ Մեգան Մարքլը հայտարարել Էին, որ «երկար ամիսներ տեւած խորհրդածություններից եւ ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»: Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ:

The Times-ն այդ կապակցությամբ նշում Է, որ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մտադրությունն աննախադեպ Է միապետական ընտանիքի անդամների համար, որոնք շարունակում են որոշակի գործառույթներ կատարել նրանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: