ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի


19:07 , 10 հունվար, 2020

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ն:

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: