Աշխարհում սնունդը թանկացել է


19:00 , 10 հունվար, 2020

Աշխարհում սնունդը թանկացել է՝ անցած տարվա դեկտեմբերին սննդամթերքի գները վերջին 5 տարվա առավելագույնին են հասել: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը, հղում անելով ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը: Ամենաշատը թանկացել են արմավի յուղը, շաքարը եւ կաթնամթերքը:

Արմավի յուղի թանկացման պատճառ է հանդիսացել «այլընտրանքային էներգետիկայի» պահանջարկը: Ամենաշտը թանկացել են չոր եւ յուղազրկված կաթը, ինչպես նաեւ պանիրը: Ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացրել ՄԱԿ-ում, քանի որ սննդի թանկացումը հիմնականում ազդում է զարգացող երկրների և բնակչության աղքատ հատվածների վրա: