Հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն


14:37 , 10 հունվար, 2020

Հանրապետության տարածքում hունվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: