«Մահն ամենասարսափելի բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ, ամենասարսափելին մենակությունն է». Պլատոնի 12 ամենաազդեցիկ մտքերը, որոնք տակնուվրա կանեն հոգին


18:30 , 10 հունվար, 2020

Փիլիսոփայությունը գիտություն և միևնույն ժամանակ մտածողություն է, որում հաճախ մխիթարություն են գտնում շատերը։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփա Պլատոնի 12 ամենաազդեցիկ մտքերին, որոնք տակնուվրա կանեն հոգին ու կստիպեն ձեզ մտածել իսկական փիլիսոփայի նման։ 

1. Հույսերը արթունների երազներն են:

2. Յուրաքանչյուր մարդ բանաստեղծ է, երբ սիրում է:

3. Հիմարին հնարավոր է ճանաչել 2 նշանով. նա շատ է խոսում բաների մասին, որոնք իր համար նշանակություն չունեն, և կարծիք է հայտնում այն մասին, ինչն իրեն չի վերաբերում:

4. Սերը հոգեկան լուրջ հիվանդություն է:

5. Մահն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ, ամենավատը մենակությունն է։ 

6. Ուրիշներին երջանկացնելով մարդը երկջանկացնում է նաև ինքն իրեն։ 

7. Մեզանից յուրաքանչյուրը մեկ այլ մարդու կես է, այդ պատճառով էլ ամեն մեկը միշտ փնտրում է իր համապատասխան կեսին: Սերը ամբողջության կարիք ունի։ 

8. Ոչ ոք չի կարող պատահական լավ մարդ դառնալ, նրան պետք է օգնել։ 

9. Կարելի է յուրաքանչյուր հարցի էլ պատասխանել, եթե հարցը ճիշտ է ձևակերպված:

10. Սեփական դժբատությունների մեջ մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին, ում ասես՝ բացի իրենցից:

11. Սերը ոչ թե նրա մեջ է, ում սիրում են, այլ նրա, ով սիրում է: 

12. Պատերազմը վերջ չունի, նրա վերջը  տեսել են միայն մեռածները: