Փաշինյանի որոշմանն ավելացնելու կամ պակասեցնելու բան չունեմ. Ավետիք Քերոբյան


11:35 , 10 հունվար, 2020

168.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

168.am-ը փորձեց Ավետիք Քերոբյանից ճշտել՝ կոնկրետ ի՞նչ հարցում է եղել թերացումը, ինչին ի պատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը նշեց. «Աշխատանքային, ավելացնելու կամ պակասեցնելու բան չունեմ»: