Քարոզչությունից զատ` պետությունը պարտավոր է նյութապես հեշտացնել երեխաներ ունեցող զույգերի հոգսերը բազմաթիվ արտոնություններով


10:31 , 10 հունվար, 2020

Ագրարային տնտեսություններում երեխաները աշխատուժ էին, տնտեսության կարևոր մաս: Սա էր պատճառը, որ ինչպես Հայաստանում, այդպես էլ ամենուր ընտանիքներում շատ ավելի շատ երեխա կար: Ինդուստրիալիզացիայի հետ մեկտեղ կրճատվեցին տնային տնտեսությունները: Ինդուստրիալ դարում երեխան ոչ միայն պահանջված չէր որպես աշխատուժ, այլ նաև բեռ էր հանդիսանում, մանավանդ կապիտալիստական երկրներում, որտեղ ուսումն ու առողջապահությունը թանկ հաճույք են: Կապիտալիստական ուղին «ընտրած» Հայաստանը բացառություն չէ, ըստ այդմ՝ այստեղ նույպես ծնելիությունը կտրուկ կրճատվել է ու հասել եվրոպական խայտառակ ցուցանիշների:

Սրան նպաստում է երկու գործոն՝ բուն տնտեսականը (երեխա պահելը թանկ հաճույք ա) ու հոգեբանականը: Քանի որ սպառողականությունն է կապիտալիզմի հիմնական մշակութային բաղադրիչը, այն մարդու մեջ խրախուսում է եսասիրություն, եսակենտրոնություն, սա քողարկվում է անհատականության քարոզի տակ: Իսկ երեխա ունենալն ու եսասիրությունը իրարամերժ գաղափարներ են:

Քանի որ եսասիրության դեմ, ասել է, թե` սոցիալիստական քարոզը լիբերալ դեմոկրատական աշխարհում արգելված է, այդ աշխարհի երկրները աշխատում են տնտեսապես խրախուսել ծնելիությունը, ինչն, իհարկե, ոչ մի արդյունք չի տալիս: Ծնելիության աճը կարող է ապահովել միայն հոգևոր արժեքների քարոզը: Մարդիկ պետք է ինքնակամ հրաժարվեն սեփական անձը բավարարելու մոլուցքից ու, մտածելով ցեղի, ազգի ու մշակութային պահպանության մասին, ինքնազոհությամբ երեխաներ ունենալ:

Հայաստանում վերջին երկու տարում երկու տարբեր սոցապ նախարարներ կտրուկ ավելացրել են առաջին և երկրորդ երեխաների ծնվելու նպաստները: Մանե «դեմ եմ-դեմ չեմ» Թանդիլյանը 50 հազարից սարքեց 150 հազար դրամ՝ մտածելով, որ դա իրեն հետ կբերի քաղաքական դիակի կարգավիճակից, իսկ Զարուհի «առանց Սորոսի մենք բոլորս կորած ենք» Բաթոյանը դա անում է հիմա՝ 150-ից 300 հազար սարքելով, իր և իր թայֆի ապազգային կերպարների մաքրազերծման նպատակով: Ուրիշ որևէ նպատակ չկա, որովհետև չի կարող լինել: Այդ նպաստները չեն կարող ծնելիություն բարձրացնել:

Հայաստանում երեխաները քիչ են ծնվում, նախ, որովհետև մինչև 35 տարեկան մարդկանց կեսը ամուսնացած չեն, ամուսնանալիս էլ հազվադեպ են երկու երեխայից ավելի ունենում: Ու էս ամենն էլ ավելի է բարդանում ամուսնալուծությունների թվի կտրուկի աճի պատճառով: Բոլոր երեք ցուցանիշների հիմքում քարոզչությունն է: Տասնամյակներ շարունակ օտարերկրյա գործակալները, այդ թվում՝ նաև Բաթոյանի հոգևոր հայր Սորոսը, քարոզել են ընտանեկան ինստիտուտները քայքայող «բարեփոխումներ», ինչի արդյունքում հայկական պետություններում միակ նորմալ ծնելիություն ունեցող վայրը Արցախն է, զուտ որովհետև մինչև Փաշինյանի հեղաշրջումը այդ գործակալներն Արցախում սանձված էին: Թույլ տվեք գուշակել, որ Արցախում նույնպես իրավիճաը շուտով կտրուկ կփոխվի:

Ես համարում եմ, որ, քարոզչությունից զատ, պետությունը պարտավոր է նյութապես հեշտացնել երեխաներ ունեցող զույգերի հոգսերը բազմաթիվ արտոնություններով, այդ թվում՝ հարկային: Բայց նախ և առաջ պետք է արգելել օտարերկրյա գործակալական ցանցի հակապետական գործունեությունը:

Հ.Գ. Բաթոյանի ու Թանդիլյանի անիմաստ PR ակցիաները մեր բոլորի վրա նստելու են 3 ՄԻԼԻԱՐԴ դրամ տարեկան: Պատկերացրեք՝ ինչ կարելի էր անել, եթե էդ փողը չմսխվեր...