Իսպանիայի սուպերգավաթ․ Աթլետիկոն կամային հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ


03:30 , 10 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Աթլետիկոն»։

Հանդիպման բոլոր՝ հինգ գոլերը խփվեցին երկրորդ կեսում։ 46-րդ րոպեին «Աթլետիկոյին» առաջ մղեց Կոկեն։ Րոպեներ անց Լիոնել Մեսսին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ մղեց կատալոնական ակումբին։

81-րդ րոպեին Ալվարո Մորատան, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վիտոլոն խփեց «ռոխիբլանկոսների» հաղթական գնդակը։ «Աթլետիկոն» հաղթեց 3-2 հաշվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։