02:09 , 10 հունվար, 2020Գեղեցկության մասին աֆորիզմներ և ասացվածքներ են հյուսվում, որոնք փոխանցվում են սերունդից սերունդ։ Այսպես՝ բոլորին էլ հայտնի է, որ գեղեցկությունը նման է լավ գինու․ տարիների ընթացքում ավելի լավն է դառնում։ Կամ, որ գեղեցկությունը շատ վտանգավոր ուժ է, որը միաժամանակ նաև փրկելու է աշխարհը։ Չենք կարող չհամաձայնվել այս մտքերի հետ։
Զարմանալի չէ, որ բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիները մտնում են պատմության մեջ և հարյուրամյակներով չեն մոռացվում։ Անգամ կարևոր չէ, թե որքան տաղանդավոր են եղել այդ դերասանուհիները, քանի որ նրանք եղել են սերունդների էսթետիիկ խորհրդանիշները։
Ամեն տարի վերանայվում և հրատարակվում են ռեյտինգներ, որտեղ ամենահայտնի ամսագրերը համեմատում են տարբեր ժամանակաշրջանների դերասանուհիներին, և 2019 թվականը նույնպես բացառություն չէր։ Իհարկե, այս ռեյտինգներն ունեն այնպիսի անփոփոխ առաջատարներ, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն կամ Սոֆի Լորենը։ Սակայն ժամանակակից դերասանուհիները նույնպես ետ չեն մնում իրենց գեղեցկությամբ։
Այսօր կներկայացնենք տարբեր ժամանակաշրջանների ամենագեղեցիկ դերասանուհիներին։









