Արտակարգ իրավիճակ «Դալմա մոլ»-ի շենքում. կեղծ ահազանգի պատճառով այցելուները զանգվածաբար լքել են շենքը


20:51 , 9 հունվար, 2020

Քիչ առաջ խուճապ է տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: