Գիտնականները պատմել են, թե ինչպես է կարելի կյանքը երկարացնել 10 տարով


22:00 , 9 հունվար, 2020

Հարվարդի եւ Ամստերդամի Համալսարանների գիտնականները պարզել են, թե ինչպես է հնարավոր մարդու կյանքը երկարացնել 10 տարով: Իրենց հետազոտության արդյունքների մասին նրանք պատմել են British Medical Journal-ում:

Գիտնականները հետազոտությունների ժամանակ օգտագործել են 50 տարեկանից բարձր ավելի քան 100 հազար մարդկանց տվյալներ: Հետազոտություններն անցկացվել են ավելի քան 20 տարի:

Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն մարդիկ որոնք ունեցել են սիրտ-անոթային խնդիրներ, հետագայում հիվանդացել են քաղցկեղով կամ երկրորդ տիպի դիաբետով:

Փորձագետները պարզել են, որ մարդու օրգանիզմի վրա ամենավնասակար ազդեցությունը թողնում են ծխելը, ալկոհոլի «բավարար» քանակության օգտագործումը, ճարպով եւ շաքարով հարուստ սննդի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը եւ ավելորդ քաշը:

Օգտակար սովորույթներով եւ նորմալ քաշով կանայք ապրել են միջինը 84,4 տարի, իսկ առանց սովորույթների կանայք 73,7 տարի: Տղամարդկանց համար այդ տվյալները հետեւյալն են 81,1 տարի եւ 73,5 տարի: