Նիկոլին շատ կսազեր, ասենք, սանէպիդկայանի ինսպեկտորի պաշտոնը: Սաղ օր ման գար ռեստորաններով, մաքրություն ստուգեր, սննդի որակ, բլինչիկի թարմություն, օդի մաքրություն: Ընտիր գործ կաներ, իր և երկրի համար օգտակար և, կարևորը, անվտանգ: Ու էդ ամբողջը լայվ հեռարձակվեր Հանրայինով կամ «Ազատությունով»: