Արուս Տիգրանյանի սիրելին Իտալիայում ամուսնության առաջարկություն է արել նրան (Photo)


14:30 , 9 հունվար, 2020

Հաղորդավարուհի Արուս Տիգրանյանի ընտրյալը՝ Հարութ Աբրահամյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա Իտալիայում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին: Լուսանկարին կից նա գրել է. «Ընդմիշտ միասին»: Լուսանկարն արվել է Վենետիկում:

Նա նույն լուսանկարով կիսվել է նաև Instagram-ի սթորի բաժնում և մակագրել. «Սիրում եմ քեզ, իմ ամեն ինչ»: Սթորիում նա նշել է, որ լուսանկարն արվել է 2019 թվականի մարտի 30-ին:

Արուսիկը սովորաբար չի խոսում անձնական կյանքի մասին՝ նախընտրելով փակ պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, սակայն սիրելին ամուսնության առաջարկությունից ամիսներ անց որոշել է հանրայնացնել այն։