Ատելության կուսակցությունը էլի մտավ նույն ցեխի մեջ. մարդկային բարոյականությունն իրենց համար չեղածի հաշիվ են


13:57 , 9 հունվար, 2020

Այսօր առավոտյան կալանավորվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը։ Հայաստանում արդարադատությունն ամբողջությամբ իրենց կամքին ենթարկելու համար իշխանությունները, փաստորեն, նույնն արդեն որևէ տեղ չբերած ճանապարհով են գնում, փաստորեն։ Ժողովրդական խոսքն ասում է՝ էշը որ էշ է, նույն ցեխը երկու անգամ չի մտնում։ Բայց ատելության կուսակցությունը էլի մտավ այդ ցեխի մեջ. ժողովրդական իմաստնությունները, ինչպես նաև մարդկային բարոյականությունը, իրենց համար չեղածի հաշիվ են։ Սա արդեն վաղուց է պարզ։ Բայց ով ինչ անում, իրեն է անում։ Փաշինյանն ու իր թիմակիցները վաղվա՝ իրենց քրեական գործի հատորներն են ընդամենը հաստացնում։ Լավ են անում, թող անեն։

Բայց ասել եմ ու կրկնում եմ՝ ոչ մի Փաշինյան, ոչ մի Դավթյան, ոչ մի Խաչատրյան և, ընդհանրապես, ոչ մի քայլիստ, չի կարող կործանել մեր պետականությունը։ Ձախողելու են։ Ավելի ճիշտ՝ ջախջախվելու են։ Հրայր Թովմասյանը վկա։