Իրանը հրապարակել է Boeing-ի կործանման հետաքննության առաջին արդյունքները


12:43 , 9 հունվար, 2020

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը բռնկվել էր մինչեւ գետնին հարվածվելը, ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաշվետվությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ականատեսների տեղեկություններով՝ կրակը երեւում էր, այն տարածվում էր ինքնաթիռի ֆյուզելյաժով»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես կարծում են գերատեսչությունում, օդանավի թռիչքի հետագիծը վկայում է այն մասին, որ խափանումը հայտնաբերելուց հետո անձնակազմը այն հետ է շրջել դեպի օդանավակայան։ Ընդ որում, օդաչուները չեն տեղեկացրել արտակարգ իրավիճակի մասին։

Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան. «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո։

Զոհվել է 176 մարդ։ Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը շարժչի խափանումն էր։