Իտալիայի Պալերմո քաղաքում կա մեռյալների թանգարան, որտեղ ցուցադրվում են մահացած մարդկանց մարմիններ. ահա թե ինչպիսին է այն ներսից (Photo)


17:30 , 9 հունվար, 2020

Իտալիայի Պալերմո քաղաքում է գտնվում աշխարհի ամենատարօրինակ թանգարաններից մեկը, որտեղ ցուցադրվում են մահացած մարդկանց մարմիններ։ Թանգարան մտնել խորհուրդ է տրվում միայն ուժեղ նյարդերով մարդկանց։ 

Թանգարանում պահվում են զինվորականների, վանականների և պարզապես հասարակ կանանց և տղամարդկանց մարմիններ, ովքեր վաղուց է, ինչ մահացել են, սակայն, չգիտես ինչու, նրանց ոչ ոք չի պատրաստում հուղարկավորել։ 

Շատերն այս թանգարանը որակում են որպես անարգանք սեփական հարազատների հանդեպ ու նշում, որ չի կարող մարմինը հանգստանալ, եթե այն դեռ կախված է ինչ-որ տարածքի պատերից, ու նրա հաշվին գումար են վաստակում։ Համենայն դեպս, սա չի խոչընդոտում, որ թանգարանը շարունակի իր գործունեությունը։ Մուտքն այստեղ 3 եվրո է, ու հաճախ են զբոսաշրջիկները որոշում ծանոթանալ թանգարանին ներսից, չնայած որ թույլ նյարդերով մարդկանց այնտեղ մուտք գործել խորհուրդ չի տրվում։ 

Ահա թե ինչպիսին է թանգարանը ներսից։