ՀՀ վարչապետը Ֆելիքս Ցոլակյանին հետ է կանչել արձակուրդից


10:56 , 9 հունվար, 2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: