10:09 , 9 հունվար, 2020Սիրելի՛ քաղաքացիներ,
Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։
Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան։