Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են արքայական ընտանիքից անկախ կյանք սկսել


02:49 , 9 հունվար, 2020

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ առանձնանում են թագավորական ընտանիքից և մտադիր են աշխատել, որպեսզի ֆինանսապես անկախ լինեն, հաղորդում է BBC-ն:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նաև նշել են, որ ապրելու են երկու վայրում՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում:

Նրանք շեշտել են, որ կշարունակեն կատարել իրենց պարտականությունները թագուհու հանդեպ:

Զույգը կարծում է, որ այս որոշումը նրանց թույլ կտա իրենց որդուն դաստիարակել՝ հետևելով թագավորական ընտանիքի ավանդույթներին և միևնույն ժամանակ նրանց հնարավորություն կընձեռի «կենտրոնանալ իրենց կյանքի հաջորդ գլխի վրա»՝ ներառյալ նոր բարեգործական կազմակերպության հիմնումը: