Բելառուսը և ԵՄ-ն վիզաների դյուրացման համաձայնագիր են ստորագրել


01:45 , 9 հունվար, 2020

Բելառուսը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի ոլորտում կողմերի միջև համագործակցության վերաբերյալ, հաղորդվում է Բելառուսի ԱԳՆ-ի կայքում:

Փաստաթղթի համաձայն, ԵՄ այցելելու մտադրություն ունեցող բելառուսների համար վիզայի վճարը կկազմի 35 եվրո, կկրճատվի նաև վիզա ստանալու համար դիմումների քննարկման ժամանակը:

Որոշ կատեգորիայի ճանապարհորդներ հնարավորություն կունենան ավելի երկար վավերականության վիզաներ ստանալ՝ ուղևորության նպատակը հաստատող ավելի փոքր թվով փաստաթղթեր տրամադրելով: