Երբ միաձուլվում են բրոնզը և ջուրը, ծնվում է հրաշք․ 8 շատրվաններ, որոնք ապշեցնում են իրենց անհավանական գեղեցկությամբ (Photo)


07:08 , 9 հունվար, 2020

Լեհ քանդակագործ Մալգոժատա Հոդակովսկայան անհավանական շատրվաններ է ստեղծում, որտեղ բրոնզը և ջուրը լրացնում են մեկը մյուսին։ Սկզբում նա քանդակները պատրաստում է կաղնուց։ Երբ գործընթացը նոր է սկսվում, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր հսկայական ծառից կնոջ մարմին ստանալ։ Սակայն Մալգոժատան շերտ առ շերտ հանում է բոլոր ավելորդությունները, և ահա, հերթական գլուխգործոցը պատրաստ է։