Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ի «ոտքերը կտրելու է» Մերձավոր Արևելքում


20:21 , 8 հունվար, 2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անպատասխան չի թողնի «Ալ-Քուդս» խմբավորման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Այդ մասին հայտնում է interfax-ը:

«Գեներալ Սոլեյմանիի դեպքով դուք ձեռքը կտրեցիք: Մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում», – ասել է Իրանի առաջնորդը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին վատթարանում է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար: