NASA-ն Երկրի նման մոլորակ է հայտնաբերել


22:00 , 8 հունվար, 2020

TESS տիեզերական աստղադիտակը Երկրի չափերին մոտ նոր մոլորակ է հայտնաբերել, որը գտնվում է բնակելիության գոտում:

Մոլորակը ստացել է TOI 700 d անվանումը: Ըստ NASA-ի՝ դրա վրա կյանքի գոյության հավանականության կա:

«TOI 700 d-ը 37 օրվա պարբերականությամբ պտտվում է կարմիր գաճաճի՝ TOI 700-ի շուրջ, դրանից ստանում է էներգիայի 86%-ը, որն Արևը տալիս է Երկրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գիտնականները նշում են, որ դիտարկումների ավելի քան 11 ամսվա ընթացքում աստղի վրա որևէ բռնկում չի հայտնաբերվել, ինչը մեծացնում է TOI 700 d-ի կյանքի համար պիտանի լինելու հավանականությունը:

Բացի TOI 700 d-ից՝ TOI 700 համակարգում ևս երկու մոլորակ կա. աստղին ամենամոտ գտնվող քարե մոլորակի շրջապտույտի պարբերականությունը 10 օր է: Միջին մոլորակը, հավանաբար, գազային է, նրա շրջապտույտի ժամանակահատվածը 16 օր է: