Մարտական դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը ամուսնացած էր, ուներ մեկ որդի


17:22 , 8 հունվար, 2020

News.am-ը գրում է.

Հունվարի 6-ի կեսօրին պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողը ամուսնացած էր, 11-ամյա որդի ունի:

Համայնքապետի խոսքով՝ ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, Գեղամ Խաչատրյանը մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: