«Արգելափակեք Թրամփի թվիթերյան հաշիվը, քանի դեռ նա համաշխարհային պատերազմ չի սկսել». Դե Նիրոն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին


15:29 , 8 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն անդրադարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենաթեժ թեմային՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրմանը:

Դերասանը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոլի քննադատներից է, համապատասխան գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Հարգելի Twitter, հենց այս պահին ճիշտ կլիներ արգելափակել Թրամփի հաշիվը, քանի դեռ նա ձեր կայքով համաշխարհային պատերազմ չի սկսել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հունվարի 3-ին՝ Բաղդադում սպանել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ