«Ժողովուրդ». Գառնի-Երեւան հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացել է


09:05 , 10 հուլիս, 2013

Գառնի-Երեւան հասարակական տրանսպորտի ուղեվարձը նախկին 250 դրամի փոխարեն դարձել է 300 դրամ, իսկ վարորդները հրաժարվում են 250 դրամով ուղեւոր տանել, գրում է «Ժողովուրդ» թերթը: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց Գառնու համայնքապետ Աշոտ Վարդանյանի հետ: «Ես տեղյակ չեմ այդ թանկացումներից: Հիմա գյուղում չեմ եւ չեմ կարող խոսել այդ մասին»,-թերթի հետ զրույցում ասել է Գառնու համայնքապետը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: