Ո՞վ է աշխարհի միակ մարդը, որ թաղված է հենց Լուսնի վրա. բացահայտում ենք ամենաանսպասելի տիեզերական գաղտնիքը


17:30 , 8 հունվար, 2020

Չնայած Նեյլ Արմսթրոնգն առաջինն էր, որ Լուսին ոտք դրեց 1969թ.-ին, բայց նա չէր, որ արժանացավ Լուսնի վրա թաղվելու պատվին։ Ահա թե ով է աշխարհի միակ տղամարդն, ով թաղվել է Լուսնի վրա։ 

Յուջին Շումեյքեր՝ մարդ, ով միակն է աշխարհում, որ թաղվել է հենց Լուսնի վրա։ Սակայն ինչո՞վ է նա արժանացել այդպիսի պատվի։
Յուջին Մերլ Շումեյքերը ծնվել է 1928թ.-ի ապրիլի 28-ին Լոս Անջելես քաղաքում: Նա եղել է ամերիկացի հայտնի գիտնական` երկրաբան, տիեզերագետ, աստղագետ: Շումեյքերը ամերիկյան աստղագիտության  նոր ուղղության հիմնադիրներից է: Գիտնականը հայտնի է նրանով, որ բացահայտել է «Շումեյքեր-Լեվի 9» անունը կրող գիսաստղը, որը հարվածել էր մոլորակին: 
 
Յուջին Շումեյքերը աշխարհի միակ մարդն է, ում աճյունը թաղված է Լուսնի վրա: Նա մահացել է 1997թ.-ին Ավստրալիայում: Նրա աճյունը լուսնային ճանապարհորդության էին ուղարկել «Lunar Prospector» սարքի միջոցով:  
Իսկ հիմա՝ ավելի մանրամասն։ Ինչո՞ւ հենց նա արժանացավ այդ պատվին։ Յուջինը վստահ էր, որ Երկիր մոլորակ պարբերաբար մարմիններ են ընկնում, մահացած տիեզերական մարմիններ, ու երազում էր, որ ինքն էլ մի օր կհայտնվի Լուսնի վրա։ Ցավոք սրտի, նրա մահը վրա հասավ բախումից, բայց ոչ թե տիեզերական, այլ ավտոմեքենայի։ Ինքն ու կինը վթարի ենթարկվեցին։ 
Յուջինը մահացավ, իսկ կինը վնասվածքներ ստացավ։ Քանի որ գիտությունը պարտական էր Յուջինին նրա ունեցած մեծ ավանդի համար, բոլորը մտածում էին, թե ինչպես փոխհատուցեն այս մեծ գիտնականին։ Արդյունքում որոշում կայացվեց գոնե հետմահու իրագործել Յուջինի երազանքն ու նրա մահացած մարմինը տեղակայել Լուսնի վրա։ 1997թ.-ին այդ առաքելությունը բարեխղճորեն իրականացվեց, և Յուջինի մարմինը հայտնվեց Լուսնի վրա՝ դառնալով միակ մահացած մարդու մարմինը, որ Երկիր մոլորակի վրա թաղվելու փոխարեն թաղվեց Լուսնի վրա։