Եթե դեռ մնացել ես այն սովետական ժամանականերում, երբ կենսաբանության դասաժամերին ծիծաղում ու ամաչում էիք այդ թեմաներից, հիմա հաստատ կզարմանաս, երբ իմանաս, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում բացեիբաց խոսում են սեռական կյանքի ու երեխա ունենալու մասին:
Այդ թեմաների համար նույնիսկ դասագրքեր կան:
Հայրիկն ունի ամորձիներ, սերմնածորաններ, սերմնաբշտեր, շագանակագեղձ և առնանդամ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է, ունի պոչ, որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է, որից հետո, ընկնելով մայրիկի օրգանիզմ, ձևավորվում է փոքրիկը:
Ֆրանսիայում 6-8 տարեկան երեխաների համար հրատարակվել և տպագրվել է «Սեր և երեխաներ» (Lamour et les bebes) գիրքը, որտեղ նկարագրված են նորմալ և հոմոսեքսուալ հարաբերությունները:
Ֆիոնա Կարաուսկասը, ով սեռական հարաբերությունների և ծննդաբերության գրքի հեղինակն է, ցանկանում է ասել, որ ծննդաբերությունը բավականին դժվար ընթացակարգ է: Կանայք կարողանում են հղիանալ ինչպես սիրած տղամարդուց, այնպես էլ դոնորներից: