5 պատճառ, որոնք ընդմիշտ փչացնում են հարաբերություններն ու հեռու տանում կիրք հասկացությունը. ահա հարաբերությունների կարևորությունները (Photo)


19:30 , 8 հունվար, 2020

Շփումը առողջ ու ամուր հարաբերությունների բանալին է: Ինչպես գիտենք, նամակագրությունները տալիս են եզակի հնարավորություն, որպեսզի դիմացինը ամեն ինչ սխալ հասկանա, այդ իսկ պատճառով էլ շատ ավելի կարևոր է խոսել դեմ դիմաց, քան SMS-ներ գրել: 

Սակայն կան այլ տեսակի սխալներ, որոնք մարդիկ թույլ են տալիս հարաբերությունների ժամանակ: 

Մի՛ շեղվեք խոսակցությունից

Խոսակցությունը մոնոլոգ չէ, որտեղ կարող եք անջատվել ու չլսել դիմացինին: Եթե ուշադիր չեք խոսակցության ժամանակ, զուգընկերը դա կարող է անդաստիարակություն համարել: 

Մի՛ քննադատեք կամ քննարկեք սիրած մարդուն

Ընտրյալը հաստատ արժանի է, որ նրան լսեք, հասկանաք, ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա: Երբեք ու երբեք չքննադատեք կամ քննարկեք նրան ընկերների մոտ: 

Լսե՛ք ուշադիր ու հետաքրքրված

Ակտիվ ուկնդիրը միշտ էլ հետաքրքրություն է առաջացնում դիմացինի նկատմամբ: Ուշադիր ու հետաքրքրված մարդը ուղղակի պարգև է:

Ուշադիր լսեք ընկերոջ խոսքերը, հասկացեք դրանք իմաստը: Հարցեր տվեք, որպեսզի նրան ավելի լավ հասկանաք: Նայեք աչքերին ու մի՛ խանգարեք:

Հապճեպ որոշումներ մի՛ կայացրեք

Արագ որոշումները խանգարում են, որ ամեն ինչ ճիշտ ընկալեք: 

Պետք չէ խուսափել խոսացություններից և փակվել

Կոնֆլիկտի առաջացումից հետո, թվում է, անհարմար եք զգում տվյալ մարդու կողքին: Ամաչում եք զգացմունքերի մասին խոսելուց ու ասելուց, թե իրականում ինչ եք զգում: 

Բացատրեք ընկերոջը(ուհուն), որ մի պահ դադար եք ցանկանում, սակայն անպայման շարունակելու եք տվյալ խոսակցությունը: