Իրականում քանի՞ տարեկան է մեր Երկիր մոլորակը. գիտնականները վերջապես կարողացել են պատասխանել բոլորին տանջող այս հարցին


15:30 , 8 հունվար, 2020

Երկիր՝ մոլորակ, որը դարեր ու հազարամյակներ շարունակ դարձել է մարդկանց, կենդանիների, բույսերի ու անգամ ամենաաննշան բակտերիաների ու մանրէների տունը։ Վերջին ժամանակներս, կապված բնական աղետների ու բնության մասսայական ոչնչացումների հետ, բավականին շատ է խոսվում այս մոլորակի՝ մեծ վտանգների առաջ կանգնած լինելու մասին։ Որոշ հետազոտողներ անգամ շտապում են կանխագուշակել մոլորակի մոտալուտ վախճանը։ Սակայն վերջերս գիտնականները վերջապես կարողացել են պատասխանել հետևյալ հարցին՝ քանի՞ տարեկան է Երկիր մոլորակը, որ արդեն նրա վերացման մասին կանխագուշակումներ են արվում։ Ահա թե ինչ են նրանք նշել։ 

Ուսումնասիրելով մետեորիտներն ու դրանց տարիքը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ մետեորիտներն ու ու Երկիր մոլորակը նույն տարիքի են, հետևաբար, ուսումնասիրելով ու պարզելով մետեորիտների տարիքը, հնարավոր է պարզել Երկիր մոլորակի տարիքը։ 

Երկար ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Երկիր մոլորակը շուրջ 4,54 միլիարդ տարեկան է։ 

Որոշ հետազոտողներ նշում են, որ Երկիր մոլորակի այս տարիքը բավականին պատկառելի է այն առումով, որ որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ թե ինչպես մարդը, այնպես էլ մոլորակները կարող են ծերանալ և մահանալ։ Այս գործընթացը կարող է արագանալ կամ դանդաղել կախված այն գործողություններից ու պայմաններից, որը մարդը կարող է ստեղծել մոլորակի համար։ 

Արդյունքում՝ վտանգը, որ մեր չմտածված գործողությունների արդյունքում կարող է տուժել մեր մոլորակն ու մայր բնությունը, ավելի է մեծանում։ Քիչ չեն փաստերը, որոնք նշում են, որ այսօր անմարդաբնակ հռչակված շատ մոլորակների վրա ժամանակին կյանք է եղել ու, թե ինչպես է ստացվել, որ նրանք դարձել են ամայի, դժվար կլինի պարզելը։ 

Այս հանագամնքը ևս նպաստում է, որ հնարավորինս ուշադիր լինենք մեր մոլորակի հանդեպ, որն արդեն, պարզվում է, միլիարդավոր տարեկան է։