Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են (Photo, Video)


09:24 , 8 հունվար, 2020

Ուկրաինական ուղևորատար օդանավը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ օգանավում եղել է 167 ուղևոր: Օդանավակայացի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո:

CNN գործակալությունը Իրանի Արտակարգ օգնության կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդին հղումով հայտնում է, որ չվերթում գտնվող ուղևորների մեծ մասը զոհվել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարային բրիգադները ուղարկվել են վթարի վայր, սակայն օգնություն չեն կարողանում ցուցաբերել, քանի որ ներկայումս տարածքը այրվում է:

Flight Radar պորտալը հայտնում է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է առավոտյան` ժամը 2:42-ին, և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

«PS752-ը Թեհրանից մեկնել  2:42-ին: Վերջին տվյալները ստացվել են 2:44-ին»,- ասված է Flightradar-ի հաղորդագրության մեջ:

Կիևի օդանավակայանը դեռևս տեղեկություններ չունի Թեհրանի տարածքում Ուկրաինական օդանավի հնարավոր կործանման մասին:

Ukrainian International Airlines flight PS752 carrying 170 people crashed near Tehran Wednesday morning

Images of the wreckage showed it was unlikely anyone survived. Iranian State TV first reported the downed plane

The airliner, said to be a Boeing 737, went down around Parand 60 kilometres south-west of the Iranian city Tehran. The aircraft took off 2.44am UTC (6:14am local time) on Wednesday and had reached 7,925ft

The Boeing 737, Ukrainian International Airlines flight PS752, went down near Tehran Imam Khomeini International Airport