ԱՄՆ-ն վախենում է, որ ինչ-որ մեկը կարող է «ամերիկացիներին պատմել ճշմարտությունը», բայց մենք կարող ենք աշխարհի հետ խոսել նաև Թեհրանից. Զարիֆ


21:17 , 7 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար անհրաժեշտ վիզա տրամադրել, քանի որ վախենում է, որ ինչ-որ մեկը կարող է «ամերիկացիներին պատմել ճշմարտությունը», հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը կգա և ճշմարտությունը կպատմի ամերիկացի ժողովրդին։ Իհարկե, նրանք սխալվում են, քանի որ աշխարհը չի սահմանափակվում Նյու Յորքով, մենք կարող ենք աշխարհի հետ խոսել նաև Թեհրանից»,- հայտնել է Զարիֆը։

Զարիֆը կեղծ է անվանել հայտարարություններն առ այն, որ ԱՄՆ-ն բավականաչափ ժամանակ չի ունեցել վիզա տրամադրելու համար։  Նրա խոսքով՝ ամերիկացիները ձևացնում են, թե Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցության ցանկություն է հայտնել իրանցի գեներալ Քասեմ Սոլեմանիի սպանությունից հետո, թեև Իրանի ԱԳ նախարարի համար մուտքի արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս շաբաթներ առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ