Ադրբեջանը հայտնում է սպանված զինվորի մասին


20:02 , 7 հունվար, 2020

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որ այսօր ժամը 14:56-ին Գուշչի-Այրում գյուղի ուղղությամբ արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է սահմանապահ-զինծառայող Ֆարզալի Ֆարզալիեւը: Դեպքի վայրում են պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը եւ այլ պաշտոնատար անձինք: