Ֆինլանդիայում չորսօրյա աշխատանքային շաբաթ են սահմանում


21:15 , 7 հունվար, 2020

Ֆինլանդիան երկրում ճկուն աշխատանքային գրաֆիկ է մտցնում, որը կներառի չորս աշխատանքային օր՝ վեցական ժամով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Նման հանձնարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի նոր վարչապետ Սաննա Մարինը։ Նրա խոսքերով՝ դա թույլ կտա աշխատակիցներին ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց ընտանիքներին։

«Ես կարծում եմ, որ մարդիկ արժանի են, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների, սիրելիների հետ, զբաղվեն իրենց հաճելի գործերով և կյանքի այլ բնագավառներով», – ասել է Մարինը։