IKEA-ն կոմոդի շրջվելուց մահացած երեխայի ծնողներին 46 միլիոն դոլար կվճարի


20:00 , 7 հունվար, 2020

IKEA ընկերությունը երկու տարեկան երեխայի ծնողներին, որը մահացել էր 2017 թվականին ԱՄՆ-ում, Malm շարքի կոմոդի շրջվելու արդյունքում, 46 միլիոն դրամ փոխհատուցում կտրամադրի։ Այս մասին հաղորդում է CBC News-ը։ Ինչպես պարզվել է, կահույքի այս պարագայի պատճառով ևս տասը մարդ է զոհվել։

Տղայի ծնողները՝ Ջոլին և Քրեյգ Դուդեկները հայտարարում են, որ կոմոդի կոնստրուկցիան կայուն չէ, ինչպես նաև չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։

Մինչ այդ, 2016 թվականին IKEA-ն 50 միլիոն դոլար էր վճարել ամերիկյան երեք ընտանիքների, որոնց երեխաները խեղդամահ էին եղել տվյալ շարքի կահույքի պատճառով։ Այս կապակցությամբ ընկերության ԱՄՆ-ի մասնաճյուղը ստիպված է եղել վաճառքից հետ կանչել այս տեսակի բոլոր կոմոդները։