Իրանը Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել


18:13 , 7 հունվար, 2020

Factor.am-ը գրում է․

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից վրեժ լուծելու 13 սցենար է մշակել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։ «Նույնիսկ պատրաստված սցենարներից ամենափոքրը կարող է «գիշերային մղձավանջ» դառնալ ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է Ալի Շամխանին։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։