ԱՄՆ-ում վարորդը ձնագնդիի պատճառով կրակ է բացել երեխաների վրա


19:00 , 7 հունվար, 2020

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում տղամարդը կրակ է բացել և վիրավորել 12 և 13 տարեկան երկու երեխաների՝ իր մեքենայի վրա ձնագնդի նետելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ըստ ոստիկանության տվյալների, 12-ամյա աղջիկը և 13-ամյա տղան մյուս երեխաների հետ ձնագնդի են նետել մոտակայքով անցնող մեքենաների վրա:

Այդ մեքենաներից մեկի վարորդը հրազենից կրակ է բացել երեխաների վրա:

Նշվում է, որ հրազենային վնասվածքներ ստացած երեխաները հոսպիտալացվել են:

Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: