Լրատվամիջոցները նախազգուշացրել են WhatsApp-ում հայտնված «ամանորյա վիրուսի» մասին


00:21 , 8 հունվար, 2020

WhatsApp-ում «ամանորյա վիրուս» է հայտնվել, գրում է gizchina.com-ը:

Ըստ պորտալի տեղեկությունների՝ չարամիտները տոնական շնորհավորանքի տեսքով վարակված վեբ էջերից հղումներ են ուղարկում օգտատերերին: Այս հղումները բացելուց հետո հաքերները օգտատիրոջ սմարթֆոնի կամ համակարգչի վրա պահվող անձնական տվյալների հասանելիություն են ստանում:

Պարբերականի համաձայն՝ չնայած վիրուսի պարզությանը՝ շնորհավորական հաղորդագրությունների առատության պատճառով, շատ օգտատերեր դրանք բացում են անուշադրության հետևանքով, ինչը վիրուսն ավելի վտանգավոր է դարձնում արձակուրդային սեզոնի ընթացքում: