Լավ ա՝ գոնե Արցախում կան նրանք, ովքեր չեն վախենում պատասխանատվությունից, որ հետո խոսալու երես ունենանք


16:22 , 7 հունվար, 2020

Դեսպանատան բաշիբոզուկներն ակտիվորեն բրդում են այն թեզը, որ ստեղծված իրավիճակում չեզոքություն պահելը Հայաստանի համար լավագույն ելքն է: Սա պայմանավորված է նրանով, որ տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, որի արդյունքում մեր հարևան ու բարեկամական երկրի բարձրագույն պաշտոնյա է սպանվել: Եթե այս ամենը որևէ կերպ կարողանային արդարացնել, հավաստիացնում եմ ձեզ՝ նույն պուտանկեքը պնդելու էին, որ չեզոք լինելը ճիշտ չէ, կարդարացնեին ամերիկացիքին ու կանեին այն, ինչ արել են ամեն անգամ, երբ Իրանում հեղաշրջման փորձեր էին տեղի ունենում, այսինքն` ամերիկյան ու իսրայելական ապատեղեկատվություն էին տարածելու ու կոչ էին անելու իրանի հպարտ քաղաքացիներին պայքարել «ավտորիտար» ռեժիմի դեմ:

Դանթեն ասում էր, որ դժոխքում ամենաթեժ տեղերը ամրագրված են նրանց համար, ովքեր վճռորոշ պահին չեզոքություն են պահել: Էս պահին Հայաստանում աշխատող ԱՄՆ դեսպանատան աշխատողները կարող ա և հիշեն, որ Նիկոլ Փաշինյանը հելավ Արտանիշ ու երկու կողմերին խաղաղության կոչ արեց, մոտավորապես այնպես, ինչպես դա անում էր ԵԱՀԿ-ն ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակվում էր: Խնդիրն այն է, որ էս հնազանդությունը կհիշեն միայն դեսպանատանն ու գրանտներ բաժանելիս` կպարգևատրեն մատուցած ծառայությունների համար: Մինչդեռ պետդեպում ու, առավել ևս, ԱՄՆ նախագահի աշխատակազմում դա ոչ մեկի վեջին չի լինելու: Իսկ գիտե՞ք` ում վեջին ա լինելու։ Իրանի... մեր հարևանի, որը երկու հազար տարի ա՝ կա ու մի էդքան էլ լինելու է, իսկ մենք... Չգիտեմ՝ ինչքան կձգենք, քանի դեռ գլուխը ավազի մեջ թաղած պուտանկեքն են ազգային անվտանգությամբ զբաղվում:

Լավ ա՝ գոնե Արցախում կան նրանք, ովքեր չեն վախենում պատասխանատվությունից, որ հետո խոսալու երես ունենանք: