Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի թեմայով


13:07 , 7 հունվար, 2020

Հիվանդանոցի գլխավոր բժշկին հարցնում են, թե ինչ վիճակում են հիվանդները։ Դիլետանտ ու մանիպուլյատոր ղեկավարը պատասխանում է. «Ամեն ինչ փայլուն է»։

«Մեզ մոտ պառկածների մարմնի միջին ջերմությունը 36,6 է»,- իր ասածներն է հիմնավորում գլխավոր բժիշկը։

Իրականությունն այն էր, որ հիվանդների մի մասն ուներ սենյակային ջերմություն, այսինքն՝ արդեն մահացած էր, իսկ մյուս մասի ջերմությունը 40-ին մոտ էր։ Մեկ շնչին բաժին ընկնող ջերմությունը, իրոք, 36,6 էր ստացվում։