Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին


12:33 , 7 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր  Նարեկ Մալյանի դեմ ՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ աղբյուրի՝ գործը քննելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: