21:53 , 9 հուլիս, 2013
Որոշ բնակավայրերի բնակիչներ, մի այլ ձև հպարտանքով են շեշտում իրենց բնակավայրի՝ ինչ որ պատմական շրջանում կրած օտար անվանումը՝ նշելու համար, որ այդ տեղանքի հնաբնակներն են:
Օրինակ, Սպիտակի շատ բնակիչներ, շեշտելու համար, որ քաղաքի հնաբնակ են, ասում են «մենք համամլեցի ենք»:
Անպայման է՞ երբեմնի Համամլու թուրքական անվանումը շեշտելը: Դժվար է՞ ասել « մենք քաղաքի բնիկներ ենք»:
Հ.Գ. Չնայած մինչև հիմա չեմ կարողացել ու չեմ ցանկացել զգալ ու հասկանալ նույն ազգին պատկանող անձանց «բնիկի» և «եկվորի» տարբերության առանձնահատկությունները: