Դատարանը թույլ է տվել «Լքելով Նևերլենդը» ֆիլմի հերոսներին դատի տալ Մայքլ Ջեքսոնի ընկերություններին


08:52 , 7 հունվար, 2020

Երկու տղամարդիկ, ովքեր «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմում մեղադրում են երգիչ Մայքլ Ջեքսոնին սեռական բռնության մեջ, կարող են դատի տալ նրա երկու ընկերություններին ՝ MJJ Productions-ին և MJJ Ventures-ին՝ գրում է bbc.com-ը:

Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանի այս որոշումը հնարավոր եղավ իրականացնել պետական օրենսդրության փոփոխությունների շնորհիվ, որոնց համաձայն՝ բարձրացվել է երեխաների սեռական բռնության դեմ դատական գործերի տարիքային շեմը:

Ուեյդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը պնդում են, որ սեռական բռնության են ենթարկվել Ջեքսոնի «Նեվերլենդ» ռանչոյում 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Նրանք այդ ժամանակ համապատասխանաբար 7 և 10 տարեկան են եղել:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ.։ Նրա ընտանիքը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: